2008 թ. գարնանը Հայաստանում կկազմակերպվեն մանկապատանեկան մարզական ճամբարներ. սպորտի նախարար

25.12.2007, 15:11
2008 թ. գարնանը Հայաստանում կկազմակերպվեն մանկապատանեկան մարզական ճամբարներ. սպորտի նախարար

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2008 թ. գարնանը մտադիր է հանրապետության մարզերում կազմերպել մանկապատանեկան մարզական ճամբարներ, երեշքաբթի Երևանում լրագրողներին տեղեկացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքերով, 2-3 շաբաթ տևողությամբ մարզական ճամբարների կազմակերպումը Սպորտի նախարարության 2008 թ. նոր ծրագիրն է, որը իրագործվելու է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ։

«Նման միջոցառումների անցկացումն ուղղված է Հայաստանում մանկապատանեկան սպորտի զարգացմանը։ Առաջնահերթը, իհարկե, ֆուտբոլը կլինի, սակայն պատշաճ ուշադրություն կդարձվի նաև այլ մարզաձևերին», - ասաց Գրիգորյանը։

Նախարարը նաև ավելացրեց, որ ճամբարների կազմակերպման ընթացքում կբացահայտվեն տաղանդավոր երիտասարդներ և աղջիկներ՝ նրանց մասնագիտական առջընթացի հետագա զարգացման համար։-0-