ՀՀ պաշտպանության նախարարը կմեկնի Ռուսաստան՝ «Ռազմական համագործակցություն-2007» զորավարժությունների 2-րդ փուլին մասնակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը երեքշաբթի, օգոստոսի 21-ին, կմեկնի Ռուսաստանի Աստրախանի մարզ՝ մասնակցելու համար ԱՊՀ երկրների ռազմա-օդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի «Ռազմական համագործակցություն-2007» զորավարժությունների 2-րդ փուլին, որը սկսվելու է օգոստոսի 22-ին՝ Աշուլուկ զորավարժարանում։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, Աշուլուկի զորավարժությունների փուլին Միքայել Հարությունյանը մասնակցելու է որպես դիտորդ։
Զորավարժությունների փուլը գլխավորելու է ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը։ Այս զորավարժության ժամանակ կանցկացվեն С-300 և С-125 զենիթային հրթիռային կոմպլեքսների հրաձգություններ։ Սու-24, Սու-25, Սու-27, Միգ-29 ինքնաթիռները կցուցադրեն պաշտպանություն, ուղեկցում հնարքները, ինչպես նաև հարվածների հասցնում՝ օդային և ցամաքային կետերին։
Հուլիսի վերջին Տելեմբա զորավարժարանում տեղի է ունեցել զորավարժությունների առաջին փուլը, որին մասնակցել են Ռուսաստանի, Բալթյան նավատորմի, Բելոռուսիայի Հանրապետության ՌՕՈՒ և ՀՕՊ զորամասերն ու ստորաբաժանումները։ Առաջին փուլի ընթացքում հրաձգություններ են կատարվել ԶՀԿ С-200-ից, որոնք գնահատվել են գերազանց։
Եզրափակիչ երրորդ և չորորդ փուլերը տեղի կունենան օգոստոի վերջին և սեպտեմբերի սկզբին՝ Ղազախստանի և Ուզբեկստանի Հանրապետությունների զորավարժարաններում, որտեղ իրենց ռազմական վարպետությունը կցուցադրեն Ղազախստանի Հանրապետության ԶՈՒ օդային պաշտպանության ուժերը և Ուզբեկստանի Հանրապետության ՌՕՈՒ և ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները։-0-