ՀՀ նախագահը շնորհավորել է Բակո Սահակյանին ԼՂՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ

20.07.2007, 20:16
ՀՀ նախագահը շնորհավորել է Բակո Սահակյանին ԼՂՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ՀՀ նախագահը շնորհավորել է Բակո Սահակյանին ԼՂՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը  շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին ԼՂՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ։

«Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ, իշխանության մյուս թևերի հետ սերտ համագործակցությամբ և Արցախի ողջ ժողովրդի ջանքերով կշարունակվի ԼՂՀ¬ի տնտեսական ու քաղաքական զարգացումը»,- ասված է շնորհավորական ուղեձում, որ «Նովոստի Արմենիային» տրամադրեցին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից։

Ռոբերտ Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ նորընտիր նախագահը նոր ոգով ձեռնամուխ կլինի երկրի և ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծմանը։

«Տեղի ունեցած ընտրությունները վկայությունն են ժողովրդավարության սկզբունքների վրա խարսխված պետականության կայացածության։ Դրանք մեկ անգամ ևս վկայում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության պատմական իրականության անշրջելիությունը»,- ասված է ուղերձում։

Հայաստանի նախագահը իր ղարաբաղյան գործընկերոջը ցանկացել է  արդյունավետ գործունեություն  ի բարօրություն Արցախի ու նրա ժողովրդ։ -0-