ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային՝ լրացուցիչ ուժեր չտրամադրել Հայաստանի հետ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին

14.10.2020, 20:31
Թուրքիան լրացուցիչ ուժեր է տրամադրում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի հետ հակամարտության ընթացքում, և Վաշինգտոնը կոչ է անում դա չանել. Մայքլ Պոմպեո
ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային՝ լրացուցիչ ուժեր չտրամադրել Հայաստանի հետ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Թուրքիան լրացուցիչ ուժեր է տրամադրում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի հետ հակամարտության ընթացքում, և Վաշինգտոնը կոչ է անում դա չանել: Այս դիրքորոշումը չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն լրագրողների համար հեռախոսային ճեպազրույցում,  հայտնում է ՏԱՍՍ-ը :

Загружается новость ... "Право"
«Մենք տեսել ենք, որ Թուրքիան սկսել է լրացուցիչ ուժեր տրամադրել Ադրբեջանին: Մենք դիմել ենք բոլոր միջազգային խաղացողներին, որպեսզի նրանք չխառնվեն տարածաշրջանում տիրող իրավիճակին», - ասել է նա:-0-