Ալեն Սիմոնյանը զրկվեց Երևանի Ավագանու խորհրդի անդամի մանդատից, նա մարտահրավեր է նետել քաղաքապետին
24.05.2018,
19:54
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զրկել է Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու խորհրդի անդամի մանդատից:

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիմումի հիման վրա զրկել է Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու խորհրդի անդամի մանդատից, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը։
«Տվյալ հայտարարության հիման վրա առաջիկայում ԿԸՀ–ն թափուր մանդատը կփոխանցի հաջորդ թեկնածուին»,– ասաց Հարությունյանը։
Միաժամանակ Սիմոնյանը Faceboօk–ի իր էջում ուղիղ եթերով հայտարարեց, որ Մարգարյանն արել է դա` օգտագործելով օրենսդրական բոլոր հնարավոր և անհնարին ծուղակները և թերացումները։
«Դա անօրինական է, որովհետև փաստացի ինձ չի տրվել հնարավորություն ընտրություն կատարելու, և նա արել է դա` ելնելով ոչ թե իրավական հիմքերից, այլ ինձնից ազատվելու համար»,– ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, որ կշարունակի զբաղվել Երևանի հարցերով, որովհետև ինքը ծնվել, մեծացել և ապրում է այդ քաղաքում։
«Տխուր է, որ այսպիսի մեթոդներով Մարգարյանը և ՀՀԿ–ն փորձում են պայքարել (ինձ հետ)։ Չի ստացվի, ես համառորեն կշարունակեմ իմ գործունեությունը, և դուք դա շուտով կտեսնեք»,– ասաց նա, նշելով, որ կմասնակցի Ավագանու խորհրդի հաջորդ նիստին։
Հիշեցնենք, որ «Ելք» խորհրդարանական դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական լիազորությունները Հայաստանի խորհրդարանում մեկ օր աշխատելուց հետո։ Համապատասխան որոշումը կայացրել է մայիսի 22–ին, ինչի մասին ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանին դիմում է ներկայացրել։ Նա դա արել է` աշխատանքն Ավագանու խորհրդում շարունակելու նպատակով։ -0-

Загружается новость ...
"Право"