438.03
4.45
404.16
-7
Եղանակը Երևանում
Հայ

Երևանը մտահոգված է տարածաշրջանում Անկարայի թշնամական քաղաքականությամբ. Փաշինյան

20:43
03 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը մտահոգված է այն երկրների շրջանակի ընդլայնմամբ, որոնց հետ Թուրքիան խնդիրներ ունի, երեքշաբթի հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։

«Թուրքիայի գործողությունները Սիրիայում ապակառուցողական են։ Մենք դրա մասին արդեն հայտարարել ենք։ Սակայն մեզ մտահոգում է այն փաստը, որ ընդլայնվում է հարևանների շրջանակը, որոնց հետ Անկարան խնդիրներ ուն, դա Հունաստանն է, Կիպրոսը, Սիրիան, անգամ Իրաքը։ Եվ Թուրքիայի նման ռազմավարությունը կամ քաղաքականությունը մեզ մտահոգում է», – ասաց նա։

Վարչապետի խոսքով, Երևանը պարբերաբար իրազեկում է իր գործընկերներին Անկարայի նման մարտավարության պատճառով առաջացած մտահոգության մասին և ակնկալում է համաշխարհային հանրության համապատասխան գնահատականը։

Իրավիճակը Սիրիայում

Վերջին շրջանում սրվել է Թուրքիայի և Սիրիայի ռազմական դիմակայությունն Իդլիբ նահանգի տարածքում։ Անկարան ռազմական աջակցություն է ցուցաբերում այնտեղ գործող գրոհայիններին։ Սիրիայի կառավարական զորքերն իրենց հերթին գնդակոծում են Իդլիբում գտնվող թուրք զինվորականներին, կան զոհեր։ Փետրվարի 29–ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում նա առաջարկել է Ռուսաստանին չմիջամտել Թուրքիայի ԶՈւ–ի և սիրիական զորքերի միջև դիմակայությանը։ Մարտի 5–ին նախատեսված է երկու երկրների առաջնորդների հանդիպումը, որի ընթացքում կողմերը կքննարկեն սիրիական հարցը։

Դեռ 2019թ.–ի դեկտեմբերի 13–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել միջազգային հանրությանը զբաղեցնել հստակ դիրքորոշում հարևան երկրների նկատմամբ Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունների հարցում։ Նա նշել էր, որ Թուրքիան ագրեսիվ քաղաքականություն է վարում ոչ միայն Սիրիայի, այլև Իրաքի, Կիպրոսի և Հունաստանի նկատմամբ։ Փաշինյանը նաև մատնանշել էր այն փաստը, որ Թուրքիան շրջափակման մեջ է պահում Հայաստանին։ Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանի բոլոր կառավարությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ