Վրաստանը հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական պատժամիջոցներին. Ղարիբաշվիլի
25.02.2022,
13:51
«Ուզում եմ հստակ և միանշանակ հայտարարել, որ Վրաստանը, հաշվի առնելով մեր ազգային շահերը, չի պատրաստվում մասնակցել ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին», – ասել է Վրաստանի վարչապետը

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Վրաստանի իշխանությունները Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով չեն պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների կողմից կիրառվող տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներին: Այս մասին ուրբաթ վրացի լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա մեկնաբանել է, որ այն իր երկրի ազգային շահերից չի բխում:
«Մենք ծանոթացանք մեր միջազգային գործընկերների գործողություններին, որոնք հաջորդեցին Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկին: Ես նկատի ունեմ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցների (Ռուսաստանի Դաշնության դեմ - խմբ.) ներդրումը: Ուզում եմ հստակ և միանշանակ հայտարարել, որ Վրաստանը, հաշվի առնելով մեր ազգային շահերը, չի պատրաստվում մասնակցել ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին»,- ասել է Ղարիբաշվիլին:
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ ԱՄՆ-ն և Եվրոպան ընդունել են Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների փաթեթ, որոնք, մասնավորապես, կանդրադառնան ֆինանսաբանկային, էներգետիկ, տրանսպորտի ոլորտներին, ինչպես նաև երկակի նշանակության ապրանքներին ու արտահանման վերահսկողությանը, արտահանման ֆինանսավորմանը և վիզային քաղաքականությանը։–0–
Загружается новость ... "Лево"