435.48
4.36
404.42
+7
Եղանակը Երևանում
Հայ

Քրգործ է հարուցվել Ադրբեջանի «Ղարաբաղ» ՖԱ մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի կողմից բոլոր հայերին սպանելու մասին գրառման դեպքի առթիվ

21:30
05 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2020 թվականի հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովը համակարգչային համակարգի միջոցով՝ իր ֆեյսբուքյան օգտաէջում, արդարացնելով ազգային պատկանելության հիման վրա հայերի դեմ ցեղասպանությունը, վերջիններիս նկատմամբ թշնամանք հարուցելու, ատելություն և բռնություն հրահրելու նպատակով նշել է․ «…Մենք պետք է սպանենք հայերին։ Պետք է սպանենք երեխաներին, կանանց ծերերին, առանց որևէ տարբերության։ Պետք է սպանենք բոլորին։ Ոչ մի խղճահարություն և էմոցիաներ։ Նրանց հետ օրենքի լեզվով խոսելն անիմաստ է։ Հայերը սկսեցին հասկանալ, երբ սկսեցինք խոսել ուժի լեզվով։ Մենք պետք է սպանենք…», հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: 

Загружается новость ... "Лево"

1949թ. դեկտեմբերի 9-ին ընդունված և ՀՀ-ի կողմից 1993թ. հունիսի 23-ին վավերացված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենիցայի 1-ին հոդվածի համաձայն՝ ցեղասպանությունը, անկախ նրանից՝ կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըստ միջազգային իրավունքի հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել և պատժել այն կատարելու համար: Կոնվենիցայի 3-րդ հոդվածի համաձայն՝ պատժելի է նաև ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: 

ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները, ովքեր հանցանքը կատարել են ՀՀ տարածքից դուրս, ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով, եթե նրանք կատարել են այնպիսի հանցագործություններ, որոնք նախատեսված են ՀՀ միջազգային պայմանագրով: 

«Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը) և 3971-րդ հոդվածով (Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար: 

Նախօրեին հայտնի է դարձել, որ ՈւԵՖԱ–ի որոշմամբ, «Ղարաբաղի» մամուլի քարտուղարը հեռացվել է ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
10:22
15 Փետրվարի 2024
Որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին․ Փաշինյանի մամուլի քարտուղարը՝ Ալիևին
Փաշինյանի մամուլի քարտուղարը պատասխանել է Ալիևի սպառնալիքներին
13:20
14 Փետրվարի 2024
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ է տեսնում
ՀԱՊԿ-ից հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ կա
11:53
14 Փետրվարի 2024
ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների
16:07
13 Փետրվարի 2024
Ադրբեջանցիները Ներքին Հանդի ուղղությամբ կրակել են ՀՀ ներխուժած վայրերից․ Թաթոյան (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիները Ներքին Հանդի ուղղությամբ կրակել են ՀՀ ներխուժած վայրերից, Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել․ ՖՈՏՈ
12:02
13 Փետրվարի 2024
Ադրբեջանին չպետք է թույլ տալ անպատասխան հարվածներ հասցնել․ ընդդիմադիր պատգամավորը անհամարժեք հարվածի կոչ է անում
«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Ադրբեջանի չպետք է թույլ տալ ո´չ քարոզչական, ո´չ էլ առավել ևս` սահմանագծին, իրեն ազատ զգալ ու անպատասխան հարվածներ հասցնել
15:07
12 Փետրվարի 2024
Կրեմլում հույս ունեն, որ Երևանը որոշակի հավաստիացումներ կտա Պուտինի հնարավոր ձերբակալության հարցում
Կրեմլում հույս ունեն, որ Երևանը որոշակի հավաստիացումներ կտա Պուտինի հնարավոր ձերբակալության հարցում
23:25
11 Փետրվարի 2024
Փաշինյան․ Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի
23:18
11 Փետրվարի 2024
«Չեմ կարծում, թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի»․ Փաշինյանն արձագանքել է ՀՀ–ում Պուտինի հնարավոր ձերբակալման մասին հարցին
«Չեմ կարծում, թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի»․ Փաշինյանն արձագանքել է ՀՀ–ում Պուտինի հնարավոր ձերբակալման մասին հարցին
21:15
08 Փետրվարի 2024
ՌԴ–ի դերը հայ–ադրբեջանական կարգավորման հարցում այլընտրանք չունի․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից հայտարարում են, որ ՌԴ–ի դերը հայ–ադրբեջանական կարգավորման հարցում այլընտրանք չունի