Adidas-ը խզել է համագործացությունն ադրբեջանական «Ղարաբաղ» ՖԱ–ի հետ, որի մամուլի քարտուղարը կոչ էր անում «սպանել բոլոր հայերին»

04.11.2020, 20:39

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Аdidas գերմանական ընկերությունն ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին նամակ է հղել, որում նշել է, որ միակողմանի կարգով դադարեցնում է համագործակցությունը։

Championat.com հրատարակության մոտ առկա է փաստաթղթի պատճենը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՈւԵՖԱ–ն քննություն է սկսել «Ղարաբաղ» ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ։ Սոցցանցերի իր էջում նա կոչ էր արել սպանել բոլոր տարիքի հայերին։ Ավելի ուշ Իբրահիմովը հեռացրել էր իր գրառումը, սակայն օգտատերերը հասցրել էին ընթերցել և սքրին անել այն։

Այսօր հայտնի դարձավ, որ ՈւԵՖԱ–ի որոշմամբ, «Ղարաբաղի» աշխատակիցը ժամանավորապես հեռացվել է ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից։ ՈւԵՖԱ–ն ավելի ուշ որոշում կկայացնի այդ հարցով։ Իբրահիմովի գրառման մեջ նկատել են ռասիստական վարքագիծ։

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիան բողոք է ուղարկել ՈՒԵՖԱ՝ պահանջելով պատժել ու հեռացնել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը եվրագավաթներից՝ կապված իր մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի օտարատյաց գրառման հետ։–0–