Պուտինը Փաշինյանին հրավիրել է Մոսկվա

21.02.2022, 20:25
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև
Պուտինը Փաշինյանին հրավիրել է Մոսկվա
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 21-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

«Երկու երկրների ղեկավարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 16-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության նախագահը Հայաստանի վարչապետին հրավիրել է գարնանը պաշտոնական այցով մեկնել Մոսկվա: Հայաստանի վարչապետն իր հերթին Վլադիմիր Պուտինին հրավիրել է Հայաստան:

Զրուցակիցները քննարկել են նաև ռուս-ուկրաինական հարաբերություններում հաստատված իրավիճակը, տարածաշրջանային անվտանգության հարցեր:-0-