Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

07.06.2023, 11:48
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Սոչիում վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսին:–0–