Փաշինյան. Ադրբեջանը փորձում է Ղարաբաղի և Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել

31.03.2022, 12:04
Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Ադրբեջանը փորձում է Ղարաբաղի և Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել
Փաշինյան. Ադրբեջանը փորձում է Ղարաբաղի և Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է անվտանգային հարցերին:

Նա հիշեցրել է մարտի 28-ին կայացած Անվտանգության խորհրդի հայտարարությունը, որի մեջ շեշտադրվում էր, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում ձեռնարկելու նպատակ ունի:

Загружается новость ... "Лево"

«Արձանագրել էինք, որ նման զարգացումների բավական մեծ  հավանականություն կա նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այս  հայտարարությունը բնականորեն լրացուցիչ հարցեր է առաջացրել և ուզում եմ հանդես գալ մի շարք պարզաբանումներով ու հիմնավորումներով, որպեսզի թե հայաստանյան, թե միջազգային հանրության համար տարածաշրջանում հաստատված իրադրությունը առվել պարզ լինի: Ինչպես 2020-ի 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում, այնպես էլ պատերազմից  հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի ու Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի, հիմնավորման քաղաքականություն: Նա նախ դիվանագիտական կամ հանրային հարթակ է նետում թեզեր, առաջարկություններ կամ մեկնաբանություններ, ապա Հայաստանին մեղադրում է դրանց չարձագանելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու կամ դրանք մերժելու մեջ, ապա Հայաստանին վերագրում է ինչ-որ խոստումներ, բանահյուսում ինչ-որ պայմանավորվածություններ:Հետո այդ խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, մերժողականություն, խոստումները չկատարելու, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ, այս մեղադրանքի վրա կառուցում է ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջոդրում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդեն արդարացվում են վերը նկարագրված խոսույթով ու բանաձեւումներով»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, բազմիցս կրկնված այս գործելակերպը շարունակվում է նաև հիմա, և ակնհայտ է, որ Ադրբեջանը դրանով փորձում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել:

«Իմ այսօրվա ելույթի նպատակը այդ խոսույթի անհիմն  եւ ոչ լեգիտիմ լինելը ի ցույց դնելն է»,-նշել է Փաշինյանը:-0-