ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանն ամենահետաքրքրված կողմերից մեկն է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի շուտափույթ լուծման հարցում։
Загружается новость ... "Лево"
Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
«Գլխավոր քարտուղարի հետ կապված հարցերի շուրջ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդակցությունները շարունակվում են, և հասարակությունը կիրազեկվի արդյունքների մասին։ Հարգելով խորհրդակցությունների մասնակիցներին` մենք ձեռնպահ կմնանք որևէ մեկնաբանությունից։ Հայկական կողմն ամենահետաքրքրված կողմերից մեկն է այդ հարցի շուտափույթ լուծման հարցում», – հայտարարեց Նաղդալյանը։
Նա նաև ընդգծեց, որ այս հարցի շուրջ վերջնական որոշումը պետք է ընդունելի լինի ՀԱՊԿ բոլոր մասնակիցների համար։–0–