Հայաստանն առաջարկությունների ի՞նչ փաթեթ է ներկայացրել Բաքվին. պարզաբանում է ԱԽ քարտուղարը

20.01.2022, 15:40
Հայաստանն առաջարկությունների ի՞նչ փաթեթ է ներկայացրել Բաքվին. պարզաբանում է ԱԽ քարտուղարը
Հայաստանն առաջարկությունների ի՞նչ փաթեթ է ներկայացրել Բաքվին. պարզաբանում է ԱԽ քարտուղարը
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Բաքվին հայկական կողմի փոխանցած առաջարկությունների փաթեթի վերաբերյալ։

Загружается новость ... "Лево"

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին արված առաջարկությունները վերաբերում են սահմանին ստեղծված իրավիճակին:

«Խոսքը հայելային տարբերակով զորքերի հետքաշման, սահմանի երկայնքով սահմանապահ զորքերի տեղակայման մասին է՝ հաշվի առնելով Խորհրդային Միության քարտեզը: Ինչպես նաև բարենպաստ պայմանների ձևավորման մասին է, որը կնպաստի, որ կարողանանք սկսել դեմարկացիայի ու դելիմատացիայի գործընթացը»,- ասել է Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը տեղեկացրել է, որ Բաքվին ուղղված առաջարկները գրավոր են ներկայացրել ու դեռ գրավոր արձագանք չեն ստացել:

«Ոչ թե այժմ սահմանին գոյություն ունեցող զորքերի տեղակայմամբ ենք գործընթաց սկսում, այլ հիմքում դնում ենք Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցող քարտեզը և զորքերը հայելային տարբերակով հետ են քաշվում: Սահմանագծման, սահմանազատման գործընթացի դեպքում որևէ համայնք, Հայաստանի տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող»,-ասել է Գրիգորյանը:

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ այս հարցը բարձրացնում են միջազգային գործընկերների հետ քննարկումներում։ Հայկական կողմն ակնկալում է, որ Ադրբեջանն ամբողջովին կկատարի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները:–0–