Հայաստանի նկատմամբ ադրբեջանական դիվերսիայում թուրքական հետք կա. փորձագետ
09.03.2020,
15:44
Փորձագետը նշում է, որ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական դիվերսիայում թուրքական հետք կա

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նկատմամբ իրականացվող ադրբեջանական դիվերսիան կապված է թուրքական դիվանագիտական խաղի հետ, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Դրանից մեկ օր առաջ ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում դիմել էին սադրիչ գործողությունների։
«Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի դիվերսիայի փորձը պատահական չէ։ Դրա միջոցով Թուրքիան փորձում է ցույց տալ Ռուսաստանին, որ Անկարան կարող է ազդել տարածաշրջանի վրա», – ասաց Սաֆրաստյանը։
Նրա խոսքով, սա թուրքական դիվանագիտության մաս է, որով նրանք ցանկանում են ցույց տալ Ռուսաստանին, որ կարող են խրախուսել Ադրբեջանին, որպեսզի վերջինս ավելի ակտիվ քայլեր ձեռնարկի մի երկրի նկատմամբ, որտեղ տեղակայված է ռուսական ռազմակայան։
Փորձագետը նշեց, որ սա ինքնատիպ նախազգուշացնող քայլ է Թուրքիայի կողմից։
«Նրանք հասկանում են, որ չեն հասնի հաջողության, սակայն փորձում են խաղալ իրենց խաղը, այդ թվում` դիվերսիաների հաշվին», – ասաց Սաֆրաստյանը։–0–