Ադրբեջանը Տավուշի հատվածում դիմել է սադրիչ գործողությունների. մի քանի օր է` կրակում է մեծ տրամաչափի գնդացիրներից. ՊՆ
06.03.2020,
00:11
ՊՆ–ից հայտնում են, որ Ադրբեջանը Տավուշի հատվածում դիմել է սադրիչ գործողությունների, կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Արդեն մի քանի օր է նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։ ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, որպես կանոն դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու», – նշել է Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում` ընդգծելով, որ այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է ադրբեջանական կողմի վրա։–0–