ՀՀ-ում արտակարգ դրությունը ստացել է ամբողջովին քաղաքական իմաստ․ Աշոտյան (ՎԻԴԵՈ)
10:00
14 Օգոստոսի 2020
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Նախկին իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության YouTube-յան ալիքի «Հատուկ կարծիք» ծրագրում մեղադրել է իշխանություններին երկրում արտակարգ դրությունը անիմաստ երկարաձգելու և կորոնավիրուսի պայմաններում բնակչությանը ոչ բավարար աջակցության մեջ:
Ըստ Աշոտյանի, արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում անհրաժեշտ էր միայն առաջին երկու ամիսներին (մարտ և ապրիլ), բայց կառավարությունը տապալել է այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեին այդ ժամանակահատվածում:
Загружается новость ... "Лево"
«Մենք միակ երկիրն էինք ում մոտ հիվանդացության ցուցանիշները ծաղկունք ապրեցին արտակարգ դրության պայմաններում, հատկապես առաջին ամիսներին: Մենք միակ երկիրն էինք, որտեղ արտակարգ դրությունը չուղեկցվեց լուրջ սոցիալ-տնտեսական բարձիկներով: Մենք միակ երկիրն էինք, որտեղ արտակարգ դրության պայմաններում կառավարության գործունեության ամբողջ կիզակետը դիմակ կրել-չկրելն էր, հետևաբար՝ տուգանվել-չտուգանվելը», - ասաց նա:
Աշոտյանը հայտնել է, որ երկրում հաստատված արտակարգ դրությունը ստացել է ամբողջովին քաղաքական իմաստ: Նա շեշտեց, որ կառավարությունն ի վիճակի չի եղել մեղմել կարանտինի տակ գտնվող քաղաքացիների սոցիալական հոգսերը: Քաղաքական գործիչը նաև նշեց, որ կառավարության կողմից ներդրված աջակցության ծրագրերը բավարար չեն, բնակչության միայն մի փոքր մասն է օգնություն ստացել:-0-
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Ադրբեջանի չպետք է թույլ տալ ո´չ քարոզչական, ո´չ էլ առավել ևս` սահմանագծին, իրեն ազատ զգալ ու անպատասխան հարվածներ հասցնել