Էրդողանը հայտարարել է, որ աշխարհում առաջնորդներից մնացել են միայն նա և Պուտինը

09.12.2024, 20:56
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ աշխարհում առաջնորդներից մնացել են միայն նա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
Էրդողանը հայտարարել է, որ աշխարհում առաջնորդներից մնացել են միայն նա և Պուտինը

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ աշխարհում առաջնորդներից մնացել են միայն նա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին Էրդողանը հայտարարել է Գազիանթեփ նահանգում երիտասարդնեի հետ հանդիպման ժամանակ, հաղորդոմ է RTVi–ը։

«Հիմա մենք աշխարհում երկու առաջնորդ ենք։ Ես եմ և Վլադիմիր Պուտինը։ Ես դա չեմ ասում, որովհետև խոսքն իմ մասին է, ես գործնական եմ խոսում։ Բայց ես [իշխանություն եմ] արդեն 22 տարի։ Գրեթե նույնքան Պուտինը։ Այս պահին, իհարկե, [դիվանագիտական] գործընթացը շարունակվում է։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք շարունակել երկխոսությունը», – ասել է Էրդողանը՝ պատասխանելով դիվանագիտական հարաբերությունների հաջողության պատճառների մասին հարցին։