ԵՄ–ն մշակում է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը

02.03.2022, 13:33
ԵՄ–ն մշակում է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը, Ավստրիայի ԱԳ նախարարը հայտնել է, թե ում վրա դա կանդրադառնա
ԵՄ–ն մշակում է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. ԵՄ–ն մշակում է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների չորրորդ փաթեթն Ուկրաինայում ռազմական օպերացիայի պատճառով։ Այս մասին այսօր հայտնել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդեր Շալենբերգը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Արդեն ներդրել ենք հզոր պատժամիջոցներ։ Աշխատում ենք չորրորդ փաթեթի վրա։ Ուրբաթ տեղի կունենա ԱԳ նախարարների (ԵՄ երկրների) և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի նիստը», – ասել է նա։

Ավստրիայի ԱԳ նախարարի խոսքով, նոր պատժամիջոցները կանդրադառնան խոշոր գործարարներին, պատրաստվում են հատուկ ցուցակներ։

«Հաջորդ գլխավոր նպատակն է լինելու, այսպես ասած, վերնախավը, օլիգարխները», – ասել է Շալենբերգը`նշելով, որ արդեն կան նոր ցուցակներ։–0–