Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ պատերազմին, իսկ «հնարավորությունների պատուհանը» Հայաստանի համար նեղանում է.Էլիբեգովա (ՎԻԴԵՈ)
22:11
30 Նոյեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ պատերազմին, հայտարարեց հայտնի ադրբեջանագետ, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան «Նովոստի–Արմենիա» գործակալության YouTube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի ընթացքում։
«Չգիտեմ, թե որքան միամիտ է պետք լինել` «խաղաղության դարաշրջանի» նման ինչ–որ մոդելին հավատալու համար, քանի որ առաջին հերթին ակնհայտ է, որ Ադրբեջանն այդ խաղաղությանը չի պատրաստվում, նա պատրաստվում է հաջորդ պատերազմին», – հայտարարեց նա։
Էլիբեգովան նշեց, որ Ադրբեջանում ավելացնում է ռազմական բյուջեն, վերականգնվում են բանակի կորուստները, շարունակվում է հայատյացության ագրեսիվ քաղաքականությունը։
Նրա խոսքով, նա չի տեսնում որևէ նախադրյալ, որ Ադրբեջանը պատրաստվում է խաղաղության։
«Պետք է կատեգորիկ միամիտ լինել` հուսալու համար, որ Ադրբեջանն ինչ–որ պահի կզսպի իր ախորժակը, ակնկալիքներն ու պլանները», – ասաց նա։
Ադրբեջանագետն ընդգծեց, որ հայկական իշխանությունը, որը պարտվել է պատերազմում, իրավունք չունի բանակցություններ վարել հետկոնֆլիկտային խնդիրների շուրջ։
«Նման իրավիճակում անհնար է ունենալ հայամետ լուծումներ, դա բացառված է» – նշեց նա։
Պատասխանելով այն հարցին, թե շանսեր կլինե՞ն Հայաստանի ղեկավարության փոփոխության դեպքում` փորձագետը նշեց, որ հնարավորություն կա հետ բերել ինչ–որ պահեր միջազգային իրավունքի տեսակետից, եթե աշխատեն մասնագետների լավ խմբեր` իրավաբաններ, քարտեզագետներ, պատմաբաններ, Ադրբեջանի հարցերով մասնագետներ և այլն։
«Պետք է լինեն երկրի լավագույն մասնագետները, ովքեր անթերի, կատարյալ կերպով կներկայացնեն Հայաստանի դիրքորոշումները միջազգային իրավունքի տեսանկյունից։ Հակառակ դեպքում դա անհնար կլինի անել», – ասաց նա։
Էլիբեգովան ուշադրություն դարձրեց այն փաստին, որ որքան ժամանակը գնում է, այնքան «հնարավորությունների պատուհանը» նեղանում է։
«Որքան շատ ժամանակ ենք կորցնում, որքան շատ որոշումներ են ընդունվում, այնքան ավելի քիչ շանսեր են մնում այդ ամենը հետո հետ բերելու համար», – պարզաբանեց նա։–0–
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ