ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հինգշաբթի պատասխանելով լրագրողների հարցին ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ակտիվացման վերաբերյալ, նշեց, որ հայկական կողմը նույնպես իրականացնում է անօդաչու սարքերի թռիչքներ:
Նախօրեին, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ առաջնագծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ։ Հաճախ խախտվում է սահմանված թռիչքային գոտին:
«Մեր անօդաչու սարքերն էլ են թռչում շփման գծի երկայնքով: Երեկվա դրությամբ և այսօրվա զեկույցներով համեմատաբար կայուն վիճակ է», - ասաց Տոնոյանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից հատուկ նշանակությունների ուժերի կուտակմանն առաջնագծում, Տոնոյանը նշեց, որ նմանատիպ կուտակումներ նկատվում են նաև հայկական կողմից:-0-