Աշոտյանը` փոխվարչապետերին. եթե ձեր նախընտրական եռյակում լինի Նիկոլի ուսապարկը, դուխով կեպկեն, հազը, դուք, մեկ է, 80% եք հավաքելու (ՎԻԴԵՈ)

13.11.2018, 18:23
Աշոտյանը` փոխվարչապետերին. եթե ձեր նախընտրական եռյակում լինի Նիկոլի ուսապարկը, դուխով կեպկեն, հազը, դուք, մեկ է, 80% եք հավաքելու:
Աշոտյանը` փոխվարչապետերին. եթե ձեր նախընտրական եռյակում լինի Նիկոլի ուսապարկը, դուխով կեպկեն, հազը, դուք, մեկ է, 80% եք հավաքելու (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր խորհրդարանում անդրադարձել է երկու փոխվարչապետի պաշտոնակատարներ`Արարատ Միրզոյանի և Տիգրան Ավինյանի տված հարցազրույցներին։

«Նայում եմ այսօր մեր փոխվարչապետերի հարցազրույցները` մեկը մյուսից ընտիր։ Մի փոխվարչապետ ասում է` մենք մրցակիցներ չունենք, ՀՀԿ–ն մեզ մրցակից չէ, մյուսն ասում է` մենք արդեն հաղթել ենք։ Տղերք նորից ասեմ` մի կրկնեք իմ ու պարոն Շարմազանովի սխալները, որովհետև կործանումը սկսվում է մեծամտությունից, գոռոզամտությունից, մի արեք դա։ Փառք Աստծուն, մի նախարար գտնվեց` կրթության և գիտության նախարարը, ասեց, որ բոլորն են մեզ մրցակից»,– նշեց Աշոտյանը` միաժամանակ ճիշտ համարելով քաղաքական բանավեճն ընտրարշավում։

«Թե չէ կունենանք ազատություն ճնշող, ժողովրդավարություն ճնշող, բազմակարծություն ճնշող մեծամասնություն խորհրդարանում, որը, ցավոք սրտի, որևէ քաղաքական մթերք, պրոդուկտ ժողովրդին ներկայացնել չի կարող», – հայտարարել է Աշոտյանը։

«Եթե գլուխ եք գովում Նիկոլի ստվերի ու շուքի տակ, տղերք, եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, երկրորդ տեղում լինի Նիկոլի «դուխով» կեպկան, երրորդ տեղում լինի Նիկոլի հազը, դուք մեկ է, 80 տոկոս ձայն եք հավաքելու: Իսկ եթե 3-րդ ընտրական տարածքում իմ հետ թեկնածություն դնի Նիկոլի սելֆիի ձողը, էլի առաջին տեղն է գրավելու:Այս նիկոլամանիայի պտուղներից օգտվեք, բայց մի թափահարեք: Դուք գուցե ունեք լումա, բայց ոչ այնքան, որ կարողանաք այդ քաղաքական ժառանգությունը վերագրեք ձեզ»,– ընդգծել է Արմեն Աշոտյանը։ 

Հոկտեմբերի 16–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց` ԱԺ–ն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սասրգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Հոկտեմբերի 24–ին ՀՀ ԱԺ–ն չընտրեց վարչապետ։ Նոյեմբերի 1–ին կրկին վարչապետ չընտրվեց, և Խորհրդարանն արձակվեց իրավունքի ուժով։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9–ին։ -0-