Զինծառայողներն ու կամավորները շարունակում են մարտական հերթապահությունն առաջնագծում. ՊՆ (ՖՈՏՈ)

19.11.2020, 16:38
Զինծառայողներն ու կամավորները շարունակում են մարտական հերթապահությունն առաջնագծում. ՊՆ. ՖՈՏՈ
Զինծառայողներն ու կամավորները շարունակում են մարտական հերթապահությունն առաջնագծում. ՊՆ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Առաջնագծում շարունակվում է մարտական հերթապահությունը, հաղորդում է Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
 - рис.1

«Զինված ուժերի զինծառայողները, պահեստազորայիններն ու հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվածները, ինչպես և պատերազմական օրերին, մարտական դիրքերում շարունակում են զգոնությամբ և պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները»,- նշվում է հաղորդագրաոթյան մեջ։

Հաղորդվում է, որ նրանց կողքին են նաև զինված ուժերի հոգևոր սպասավորները՝ գնդերեցները, ովքեր իրենց խոսքով և օրհնությամբ ամրացնում են հայրենյաց պաշտպանների կամքը և սերն առ հայրենիք։-0-

 - рис.2