ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Աշխարհում ոչ մեկին չի հաջողվել ԱԹՍ-ների դեմ ունենալ միատեսակ միջոց, որը լիարժեք պաշտպանություն կապահովի: Այս մասին այսօր Հայկական Միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«ԱԹՍ-ների դեմ «ոսկե լուծում չկա», կոմպլեքս լուծումների ընդհանրություն պետք է կիրառվի՝ խոցող, հայտնաբերող, պայքարող, ճնշող միջոցառումների ընդհանրություն: Ժամանակակից պատերազմների ընթացքում ԱԹՍ-ներն ամենագլխացավանք ներկայացնող զինատեսակներից են»,- նշել է Հովհաննիսյանը: -0-