Ուլյանովսկից Արցախ է տեղակայվել ինժեներասակրավորական ստորաբաժանում

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից Իլ-76 բեռնատար օդանավերով Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել զինվորականներ, ինչպես նաև Կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորական ստորաբաժանման հատուկ տեխնիկան ու սարքավորումներ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի Իլ -76 ինքնաթիռներով է Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից իրականացվում է ռազմական անձնակազմի, Կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորական զորակազմի հատուկ տեխնիկայի և սարքավորումների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ», - նշվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» -ն:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի գոտում սակրավորներն իրականացնելու են ինժեներական հետախուզության, տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծման խնդիրներ: Բացի այդ, նրանք կապահովեն մատակարարման և տարհանման ուղիների պատրաստում և պահպանում, ջրի մաքրում և այլ ինժեներական առաջադրանքներ: Ծառայողական շները կօգտագործվեն պայթուցիկ նյութեր գտնելու և որոնելու համար: -0-