Տոնոյանը ներկայացրել է Արցախում տիրող իրադրությունը պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումից հետո (ՎԻԴԵՈ)

10.11.2020, 23:27
Պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում տիրող իրադրությունը պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումից հետո. ՎԻԴԵՈ
Տոնոյանը ներկայացրել է Արցախում տիրող իրադրությունը պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումից հետո (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Հանրային քննարկում» հաղորդման շրջանակում պատմել է Արցախում տիրող իարվիճակի մասին ռազմական գործողությունները դադարեցնելու եռակողմ հայտարարության ստորագրումից հետո:

Загружается новость ... "Лево"
 

«Իրավիճակը Արցախում այս պահին բավական հանգիստ է, վերահսկելի, հատուկենտ կրակոցներ են լինում, շատ լուրջ լռություն է տիրում եւ շատ արագ տեղակայվում են ՌԴ խաղաղարար ուժերը»,- նշել է նա:

Նախարարը հայտնել է, որ տեղակայումը իրականացվում է Հայաստանից Գորիսով, Լաչինով դեպի Ստեփանակերտ, որից հետո արդեն խաղաղարար ուժերը կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի սահմանների և շփման գծի երկայնքով: -0-