ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։
«Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը:-0-