Ստեփանակերտում ապամոնտաժում են տոնածառն ու տոնական տաղավարներ. Դա քաղաքացիների պահանջն է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
25.12.2020,
16:46
Ստեփանակերտում, քաղաքացիների պահանջով, ապամոնտաժում են տոնածառն ու տոնական տաղավարները․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ստեփանակերտում տեղի բնակիչների խնդրանքով ապամոնտաժվում են տոնածառն ու տոնական տաղավարները։ Տոնածառի լուսանկարը և քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ապամոնտաժման գործընթացի տեսանյութը Facebook-յան իրենց էջերում հրապարակել են հայ լրագրողները:
Загружается новость ... "Лево"
«Արցախցիների պահանջով ապամոնտաժվում են Աննայի (Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ- խմբ․) տեղադրած տոնածառն ու տոնական տաղավարները, այն էլ` թուրքական յուրտերի տեսքով։ Ի՞նչ տոն։ Մարդիկ Հայրենիքն են հետ պահանջում, ոչ թե էս ձեռառնոցին` համատարած սգի ֆոնին»,- Facebook-յան իր էջում տեղադրած տեսանյութին կից գրել է լրագրող Շաքե Ղազարյանը։-0-