441.06
4.43
403.38
+3
Եղանակը Երևանում
Հայ

Սրանք նպատակներ են, որոնք այս փաստաթղթի շնորհիվ կարող են իրագործվել, կարող են նաև չիրագործվել. Փաշինյան

01:14
14 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերքել է ընդդիմության մեղադրանքները՝ Ղարաբաղի շուրջ բանակցությունները վարելու անկարողության մեջ:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանը հարցրել է, թե ինչպես նա կմեկնաբանի ընդդիմության հայտարարություններն այն մասին, որ եթե նա ստորագրել է «կապիտուլյացիայի» մասին, ապա չի կարող արդյունավետ ձևով վարել բանակցությունները: Ուստի ընդդիմությունը համարում է, որ իշխանությունը պետք է փոխվի և պետք է գա նոր մարդ, ով նորից կսկսի:

«Բանակցությունները հիմա են սկսվելու և մենք կարող ենք և ի վիճակի ենք բանակցել և բանակցում ենք: Ի՞նչ ենք մենք ուզում ենք: Մենք ուզում ենք, որպեսզի Հայաստան- Իրան երկաթուղին աշխատի՝ Նախիջևանով։ Մենք խոսում ենք տրասնպորտային ենթակուցվածքների ապաշրջափակման մասին: Սա Թուրքիայի չի վերաբերվում, որովհետև այն համաձայնության մասի չի: Մենք ուզում ենք դեպի Ռուսաստան ունենալ ոչ թե մեկ, այլ մի քանի հնարավոր ճանապարհներ»,- նշել է նա:

Նրա խոսքով, եթե այդ բանակցությունների արդյունքում մենք կարողանանք հասնել մեր խնդիրներին, ապա Հայաստանին շրջադարձային փոփոխություններ են սպասվում, եթե ի վերջո երկաթուղին Հայաստանում դառնա իրական գործոն, որը Հայաստանը կկապի Պարսից ծոցի և Ռուսաստանի հետ:

«Սրանք նույնպես նպատակներ են, որոնք նաև այս փաստաթղթի շնորհիվ կարող են իրագործվել, կարող են նաև չիրագործվել»,- նշել է Փաշինյանը:

Հարցին, թե արդյոք նախնական համաձայնություն կա այս կետերով, Փաշինյանը նշել է, որ կա ըմբռնում, բայց սա բանակցությունների հարց է:

Ներքաղաքական ճգնաժամ Երևանում

Արդեն չորրրորդ օրն է` կազմակերպվում են բողոքի զանգվածային ակցիաներ Արցախում ռազմական գործողությունների դադարեցման հայտարարության կապակցությամբ, որը ստորագրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Փաստաթուղթը նախատեսում է տարածքային զգալի զիջումներ Ադրբեջանին։ Քաղաքական գործիչները, պատգամավորները, հասարակական գործիչներն ու շարքային քաղաքացիները, որոնք վրդովված են այդ հայտարարության ստորագրմամբ, որը շատ անսպասելի էր հասարակության համար և ընկալվեց որպես Հայաստանի ամբողջական կապիտուլյացիա, պահանջում են վարչապետի հրաժարականը և Արցախի հարցով հայտարարության ստորագրության չեղարկում։ Խորհրդարանական ընդդիմությունը մի քանի անգամ փորձեց գումարել ԱԺ արտահերթ նիստ, որպեսզի չեղարկի երկրում գործող ռազմական դրությունն ու Արցախի հարցով փաստաթուղթը, սակայն «Իմ քայլը» իշխանական խմբակցության բացակայության պարագայում հնարավոր չէ ապահովել քվորում։ Օրերս «Իմ քայլը» խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ չի պատրաստվում մասնակցել Հայաստանում կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի և վտանգել ռազմաճակատն ու այն պահող մարդկանց կյանքը։–0– Նոյեմբերի 11–ին Ազատության հրապարակում մեկնարկել է 17 ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքը, որը շարունակվել է կառավարության և Ազգային ժողովի շենքերի մոտ։ Հանրահավաքի նպատակն է հասնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի` ի նշան Արցախի հարցով հայտարարության ստորագրման դեմ բողոքի, որով նախատեսվում են զգալի տարածքային զիջումներ Ադրբեջանին։ Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հորդորել էր զերծ մնալ հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց` հիշեցնելով, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Բերման է ենթարկվել մոտ 130 մարդ։ ՀՔԾ–ն հայտարարեց, որ հարուցվել է քրեական գործ «Զանգվածային անկարգություններ» հոդվածով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ