«Սմերչ»-ով Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով կա 2 վիրավոր (ՖՈՏՈ)

29.10.2020, 09:24
«Սմերչ»-ով Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով կա 2 վիրավոր. ՖՈՏՈ
«Սմերչ»-ով Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով կա 2 վիրավոր (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ, հաղորդում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Загружается новость ... "Лево"

08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը:

Հաղորդվում է, որ մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:

Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն: -0-