Շրջափակված Արցախում արդեն ծնվել է 132 երեխա

16.01.2023, 14:11
Շրջափակված Արցախում արդեն132 երեխա է ծնվել
Շրջափակված Արցախում արդեն ծնվել է 132 երեխա
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արդբեջանի կողմից շրջափակված Արցախում արդեն ծնվել է 132 երեխա։

Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, 14 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 400 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 28 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։–0–