Շատ հետաքրքիր լուրեր են սպասվում ռազմաճակատից․ Արցախի նախագահը՝ WarGonzo-ի Սեմյոն Պեգովի հետ զրույցում (ՎԻԴԵՈ)
21:32
04 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը WarGonzo նախագծի ղեկավար Սեմյոն Պեգովի հետ զրույցում ակնարկել է, որ առաջիկայում շատ հետաքրքիր նորություններ են սպասվում ռազմաճակատից:
Загружается новость ... "Лево"
Հարությունյանն ասաց, որ նախորդ պատերազմի հայտնի դաշտային հրամանատարների որդիները, այսօր, ինչպես իրենց հայրերը, ոչ միայն մարտեր են մղում ճակատում, այլև իրական սխրանքներ են գործում: Նախորդ օրը Մարտունիում լայնածավալ տանկային առաջխաղացում է կասեցվել:
Հարցին, թե ինչու է նա իր կյանքը վտանգի տակ դնում՝ պարբերաբար մեկնելով առաջնագիծ, նախագահը չի պատասխանել:
«Ասես հենց այդպես էլ պետք է լինի, և այլ կերպ վարվել ուղղակի անհնար է: Ես հպարտ եմ ծանոթությամբ», - գրել է Պեգովը Telegram-ի իր ալիքում:-0-
ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ. քննարկվել են ԼՂ-ում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր. ՎԻԴԵՈ
Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, օկուպացրել է Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, գերեվարել 64 զինծառայողի. Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին