ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը պետք է պահպանվի և իրականացվի: Այս մասին իր Twitter-ի միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Загружается новость ... "Лево"
«Ադրբեջանն այսօր ժամը 12:00-ից հետո շարունակել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` խախտելով պարտավորությունները: Հենց հիմա հրթիռակոծում են Ստեփանակերտը: Սա զզվելի ագրեսիա է»,- նշել է Մնացականյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ կրկին հրթիռակոծվում է Ստեփանակերտը, իսկ քիչ անց արդեն ադրբեջանական ԶՈւ-երը՝ կրկին խախտելով կրակի դադարեցման պայմանավորվածությունը հրթիռակոծել են Շուշին, Մարտունին և Արցախի այլ խոշոր գյուղական համայնքներ: -0-