«Ռուսաստանի համար Արցախը տալը նույնն է, ինչ Ղրիմից հրաժարվելը». WarGonzo-ի Սեմյոն Պեգովը հայտարարել է Արցախի ժողովրդին օգնելու անհրաժեշտության մասին (ՎԻԴԵՈ)
01.11.2020,
13:40
Արցախի վրա հարձակումը հարձակում է Ռուսաստանի վրա մեկ այլ ճակատից, և հայտարարությունները, որ Արցախում պատերազմը խորթ է Ռուսաստանի համար, նման է Ղրիմի մասին շահարկումներին. Սեմյոն Պեգով․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի վրա հարձակումը հարձակում է Ռուսաստանի վրա մեկ այլ ճակատից, և հայտարարությունները, որ Արցախում պատերազմը խորթ է Ռուսաստանի համար, նման է Ղրիմի մասին շահարկումներին, ասաց «WarGonzo» տելեգրամ-ալիքի հեղինակ Սեմյոն Պեգովը «Соловьев Live»-ին տված հարցազրույցում։
«Մեր որոշ քաղաքական գործիչների այն դատողությունը, որ Արցախը մեզ համար ուրիշի պատերազմ է, և այս 7 շրջանները «ինչ-որ մեկի կարող են տրվել ինչ-որ նորմերի համաձայն», սրանք «ուրեմն Ղրիմը տանք, և Ռուսաստանի վրա դա ոչ մի ձև չի անդրադառնա» մակարդակի փաստարկներ են, - ասաց է Պեգովը:
Загружается новость ... "Лево"
Նա շեշտեց, որ այս դատողությունը լիովին հեռու է իրականությունից: Պեգովը նշեց այն փաստը, որ, ըստ որոշակի քաղաքական, միջազգային նորմերի, Ռուսաստանը չի կարող ուղղակիորեն միջամտել հակամարտությանը, այնուամենայնիվ, Թուրքիան պրոկսի-պատերազմ է վարում Արցախում, հետևաբար, Ռուսաստանի Դաշնությանը նույնպես ոչինչ չի խանգարում նույնն անել:«Թող դա չերևա, թող ոչ ոք դա չհայտնաբերի և երբեք չի իմանա, բայց կարծում եմ, որ օգնել պետք է », - ասաց նա:
Պեգովը հատկապես շեշտեց, որ Ռուսաստանը պետք է օգնի ոչ թե Հայաստանում որոշակի անձի կամ քաղաքական ուժի, այլ Արցախի ժողովրդին:
«Եթե մենք չօգնենք մեր եղբայրական ժողովրդին, իսկապես եղբայրական, ես չեմ վախենում այս բառից՝ պայքարել ահաբեկչության դեմ, մենք կարող ենք կորցնել ամբողջ Հարավային Կովկասը», - ասաց նա:
Նա նաև նշեց, որ Արցախի ժողովրդի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ միշտ էլ եղել է և մնում է շատ բարեկամական:-0-