Ռուս խաղաղապահները Արցախում տեղակայել են բոլոր 25 դիտակետերը և շտաբը

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է ռուս խաղաղապահ զորակազմի օպերատիվ տեղակայումը, համապատասխան ՌԴ նախագահի՝ 2020թ.-ի նոյեմբերի 10-ի հրամանի, հաղորդվում է ՌԴ ՊՆ կայքում:
Նշվում է, որ խաղաղապահ զորակազմի կազմակերպված մուտքի նպատակով 2020թ.- նոյեմբերի 10-ից տեղակայվել է 7 ժամանակավոր դիտակետեր Լաչինի միջանցքում:
Նախօրեին 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի զորակազմի կողմից ավարտվել է «Հյուսիս» պատասխանատվության գոտում դիտակետերի տեղադրումը:
Ներկա պահին հրադադարի ռեժիմի պահպանման և ռազմական գործողությունների վերահսկողությունն իրականացվում է խաղաղապահ զորակազմերի կողմից 9 դիտակետերում պատասխանատվության հարավային գոտում և ևս 9-ի կողմից՝ հյուսիսայինում:
Ռուս խաղաղապահ ուժերի կառավարումն իրականացվում է Ստեփանակերտում տեղակայվող հրամանատարական կետից:
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ձեռք բերված պայմանավորվածությունների համապատասխան Լեռնային Ղարաբաղում շարունակվում է զոհվածների մարմինների փոխանակումը: Այն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգմամբ:
Հնարավոր միջադեպերը կանխելու և Ռուսաստանի ռազմական անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ շարունակական փոխգործակցությունն իրականացվում է ուղիղ կապի ուղիներով:
Գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հրամանատարությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադն է:
Ռուսաստանի Դաշնության ռազմական տրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով շարունակվում է անձնակազմի, զենքի, ռազմական և հատուկ տեխնիկայի տեղափոխումը Հայաստան: Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի նոյեմբերի 10-ից 118 ինքնաթիռի թռիչք է իրականացվել, ներառյալ վերջին 24 ժամվա ընթացքում 23 ավիաչվերթ:-0-