ՌԴ նախագահը հաստատել է, որ ԼՂ հակամարտության կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա՝ նոյեմբերի 9-ի հայտարարարության համաձայն

17.12.2020, 18:16
ՌԴ նախագահը հաստատել է, որ ԼՂ հակամարտության կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա՝ նոյեմբերի 9-ի հայտարարարության համաձայն
ՌԴ նախագահը հաստատել է, որ ԼՂ հակամարտության կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա՝ նոյեմբերի 9-ի հայտարարարության համաձայն

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի կայացած մեծ ասուլիսում պատմել է, թե ինչպես պետք է լուծվեն հայկական և ադրբեջանական կողմերի որոշակի ենթակառուցվածքային դժվարությունները:

«Մենք պայմանավորվեցինք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում, որ ռազմական գործողությունները կդադարեն և, շատ կարևոր պահը ֆիքսենք այստեղ- պայմանավորվեցինք, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում՝ այնտեղ, որտեղ եղել են մեր եռակողմ հայտարարության ստորագրման պահին: Այս առումով կան բազմաթիվ տեխնիկական խնդիրներ, որոնք կապված են ենթակառուցվածքների հետ », - նշել է նա:
Պուտինը շեշտել է, որ բանակցային գործընթացում դրան պետք է հանգիստ վերաբերվել, քանի որ եռակողմ հայտարարությունը տալիս է դրա բոլոր հիմքերը և հնարավորությունները:

«Այնտեղ (հայտարարության մեջ) նշված է, որ զինադադարի հասնելուց հետո հաջորդ փուլը պետք է լինի տարածաշրջանում հարաբերությունների ամբողջական կարգավորում տնտեսական և ենթակառուցվածքային ներուժի բացահայտմամբ: Այդ թվում ճանապարհային, երկաթուղային և այլն», - շեշտել է նախագահը:

ՌԴ կառավարության ղեկավարը հավելել է, որ դա վերաբերում է նաև Նախիջևանին, և Հայաստանի հարավի և հյուսիսի միջև հաղորդակցությանը:

Պուտինը հույս է հայտնել, որ հրադադարի վերջին խախտումը (Ղարաբաղի Հադրութի շրջանում) կմնա միակ դեպքը:

«(Հույս ունեմ) Պայմանավորվող բոլոր կողմերին կհաջողվի ամեն դեպքում նստել բանակցությունների սեղանի շուրջ, լավ կլինի մեր միջնորդության, Մինսկի խմբի մասնակցությամբ. Դա կարևոր չէ, կարևորը, որ գործընթացը սկսվի և դրական ավարտ ունենա»,- նշել է Պուտինը: -0-