Պուտինը Ալիևի հետ զրույցում ընդգծել է Ադրբեջանին փոխանցված Ղարաբաղի շրջաններում քրիստոնեական սրբավայրերի պահպանման կարևորությունը

14.11.2020, 23:15
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Պուտինը Ալիևի հետ զրույցում ընդգծել է Ադրբեջանին փոխանցված Ղարաբաղի շրջաններում քրիստոնեական սրբավայրերի պահպանման կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության մեջ ամրագրված համաձայնությունների կատարման գործնական ասպեկտները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Գոհունակություն է հայտնվել, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իսկ շփման գծում իրավիճակը բավականին հանգիստ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Загружается новость ... "Лево"
Նշվում է նաև, որ Իլհամ Ալիևի հետ զրույցում Վլադիմիր Պուտինը նրա ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ այն տարածաշրջաններում, որոնք եռակողմ հայտարարության համաձայն փոխանցվելու են Ադրբեջանին, գտնվում են քրիստոնեական եկեղեցիներ:

«Այդ առումով նա շեշտել է այդ սրբավայրերի պահպանման և բնականոն եկեղեցական կյանքի ապահովման կարևորությունը: Ադրբեջանի նախագահն ըմբռնումով է մոտեցել հարցին, նշելով, որ Ադրբեջանը հենց այդպես էլ կգործի»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-