ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մանրամասնորեն քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ: Այս մասին երեքշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիայի կանխարգելանը և բանակցությունների շուտափույթ վերականգնմանն ուղղված ձեռնարկվող քայլերի մասին՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական դիվանագիտական կարգավորման նպատակով: Ընդգծվել է հոկտեմբերի 10 և 17-ն կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը հակամարտ կողմերի կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ: