Պուտին. Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են ռուս խաղաղապահներ տեղակայել Ղարաբաղում

10.11.2020, 02:50
Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են Ղարաբաղում ռուս խաղաղապահներi տեղակայման մասին․ ՌԴ նախագահ
Պուտին. Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են ռուս խաղաղապահներ տեղակայել Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են Ղարաբաղում ռուս խաղաղապահներi տեղակայման մասին: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման, ասել է ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը։

Նա նշել է, որ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները թույլ կտան հիմնախնդիրը կարգավորել արդար հիմքերով և Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների շահերից ելնելով:

«Ղարաբաղում ադրբեջանական և հայկական ուժերը կանգ են առնելու իրենց զբաղեցրած դիրքերում»,- ասել է ՌԴ նախագահը:-0-