ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն՝ իր ընկերների հետ միասին:
Այս մասին հայտնել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Յուսեֆ Էլաաբեդ Էլհաջին անուն-ազգանունով ներկայացած ահաբեկիչը սիրիական Իդլիբ քաղաքից մի մեծ խմբավորման հետ նախ տեղափոխել են Թուրքիա, ապա՝ Բաքու: Ասում է՝ իր հետ եկածների մի մասն արդեն շեհիդ են: Այս թափթփուկի պատմելով՝ ազերիներն ու թուրքերը շատ փող են խոստացել, բայց դեռ կոպեկ չեն վճարել»,- նշել է Պողոսյանն իր Facebook-յան էջում:
Քիչ առաջ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել էր սիրիացի վարձկանի մասին տեսանյութը: -0-
Սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի...
Опубликовано Վահրամ Պողոսյան/Vahram Poghosyan Воскресенье, 1 ноября 2020 г.