Պեսկով. պետք է ԼՂՀ–ում պատերազմի վերսկսում թույլ չտալ

20.06.2016, 15:31
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ ղարաբաղյան հակամարտության շուրջ թեթև չեն լինելու:
Պեսկով. պետք է ԼՂՀ–ում պատերազմի վերսկսում թույլ չտալ
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ ղարաբաղյան հակամարտության շուրջ թեթև չեն լինելու, երկուշաբթի լրագրողներին է ասել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ինչպես հայտնում է «Рен-ТВ»–ն, Պեսկովն ասել է, որ հիմնական խնդիրը Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսում թույլ չտալն է։

«Թույլ չտալ, որ կորի այն ամենը, ինչի հաջողվել է հասնել Ղարաբաղի շուրջ բռնության վերսկսման պահին... Շատ բարդ աշխատանքային օր է սպասվում»,– ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ -0-