ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ԱՀ ՊՆ-ն հերքում է տարածել այն մասին, թե իբր հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ չեն բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ:
Загружается новость ... "Лево"
«Հունիսի 17-ին ադրբեջանական <<Ordu.az>> կայքէջի տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը, իրականությանը չի համապատասխանում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին, միևնույն ժամանակ հորդորում է ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն ապակայունացնելուն միտված քայլերից, հակառակ դեպքում հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը»,- նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ: -0-