628.06
6.89
518.16
0
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը հայտնել է Արցախի համար հետագա պայքարի ծրագիրը

02:08
14 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի համար պայքարի շարունակության համար,առաջին հերթին անհրաժեշտ է, որ Արցախի մեր հայրենակիցները գնան և ապրեն այնտեղ, սկսեն ապրել իրենց տներում: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Ես նախ ասեմ, որ իսկապես մենք բոլորս շատ ծանր ժամանակներ ենք ապրում: Եվ այդ ծանր ժամանակները մեր բեռն է, անկախ նրանից՝ ով ինչ դերակատարում է ունեցել այս պատմության մեջ: Սա մեր բեռն է, և մենք պետք է այդ բեռն ազգովի կրենք: Բայց, մյուս կողմից էլ, մենք պետք է մտածենք մեր ապագայի մասին: Որովհետև շատ կարևոր է, որ այս փուլում մենք մեր ապագայի տեսլականը տեսնենք, Լեռնային Ղարաբաղի ապագայի տեսլականը տեսնենք: Մենք այսօր շատ հստակ ուղերձներ պիտի հղենք, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը, հայերը պետք է վերադառնան իրենց տները՝ ապրելու, որովհետև Ղարաբաղի համար պայքարը չի ավարտվել սրանով»,- նշել է վարչապետը:
Նա ընդգծել է, որ հենց այսօր նաև կառավարությունում նիստ է կայացել՝ այդ հարցերը քննարկելու համար:

«Այս ավերածությունները պետք է վերականգնվեն, ենթակառուցվածքները պետք է վերականգնվեն, պետք է ներդրումներ արվեն, պետք է ստեղծվի բնական միջավայր ստեղծագործ և խաղաղ կյանքի համար: Հիմա կան խաղաղապահներ, որոնք Լեռնային Ղարաբաղի առնվազն մի հատվածի հայության անվտանգությունն ապահովում են: Այն մյուս հատվածի մեր հայրենակիցների վերադառնալու իրավունքն արձանագրված է»,- նշել է նա:

Վարչապետը նշել է, որ հիմա պետք է աշխատել դրա վրա՝ այդ իրավունքն իրագործելու և նրանց արժանապատվությունը և անվտանգությունն իրենց տներում ապահովելու համար:
Ճանապարհը Լաչինի միջանցքով աշխատելու է, այսինքն՝ Հայաստանի և Ղարաբաղի միջև կապի պրոբլեմ չի լինելու՝ ճանապարհային կապի պրոբլեմ: Մարդիկ կարողանալու են ռուս խաղաղապահների կողմից ապահովվող այդ միջանցքով սովորականի նման գնալ և գալ:

«Այսինքն՝ Արցախի առնվազն այն հատվածը, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո, այնտեղ բնականոն կյանքը պետք է վերականգնվի օր առաջ, հնարավորինս շուտ»,- նշել է վարչապետը:

Փաշինյանի խոսքով, հենց դրա համար խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում դառնում է ամենակարևոր գործոններից մեկը, որոնք երաշխիքն են, որ առնվազն իրենց ներկայությամբ կամ պատերազմ չի սկսվի կամ, համենայնդեպս, ծավալ չի ստանա: Խաղաղապահների ներկայության իմաստն այդ մարդկանց կեցության անվտանգությունն ապահովելն է:

Նա հայտնել է, առաջին հերթին Արցախում պետական ներդրումներ անելու մասին:
« Սա շատ կարևոր նրբություն է: Արցախը այնտեղ ապրող մարդով է Արցախ: Եվ մեր մեծագույն խնդիրն է հիմա, որ Արցախի մեր հայրենակիցները հնարավորինս շատ վերադառնան և ապրեն Արցախում: Մենք դրա համար կառավարության մաքսիմալ շատ ծրագրեր ենք իրականացնելու՝ իհարկե, Արցախի մեր գործընկերների հետ համատեղ: Ե՛վ սոցիալական, և՛ տնտեսական, և՛ կրթական, ամենատարբեր բնույթի»,- նշել է նա: -0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:28
28 Հունվարի 2021
Արցախում որտեղ ուզում են` առաջ են գնում. դեմը առնող չկա. Քոչարյան (ՎԻԴԵՈ)
Արցախում որտեղ ուզում են` առաջ են գնում. դեմը առնող չկա. Քոչարյան. ՎԻԴԵՈ
00:56
28 Հունվարի 2021
«Նախօրոք պարտությունը պլանավորած պատերազմ» Քոչարյանն անդրադարձել է Արցախյան պատերազմում կրած պարտության պատճառներին (ՎԻԴԵՈ)
«Նախօրոք պարտությունը պլանավորած պատերազմ» Քոչարյանն անդրադարձել է Արցախյան պատերազմում կրած պարտության պատճառներին. ՎԻԴԵՈ
18:00
27 Հունվարի 2021
Պուտինը կոչ է արել միջազգային հանրությանն օգնել Արցախին
Պուտինը կոչ է արել միջազգային հանրությանն օգնել Արցախին
18:14
26 Հունվարի 2021
Ռուսաստանն, Իրանը և Թուրքիան հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնմամբ. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն, Իրանը և Թուրքիան հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնմամբ
13:01
26 Հունվարի 2021
Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է. Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նորանշանակ Ներքին գործերի նախարարին
Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է. Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նորանշանակ Ներքին գործերի նախարարին
11:36
26 Հունվարի 2021
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 65 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 65 զինծառայողների անունները
11:31
26 Հունվարի 2021
Մարտական գործողությունների վայրերում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն, նրանցից մեկի ինքնությունը հայտնի է
Մարտական գործողությունների վայրերում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն, նրանցից մեկի ինքնությունը հայտնի է
21:28
25 Հունվարի 2021
ՅՈւՆԵՍԿՕ–ն փաստահավաք առաքելություն կուղարկի Արցախ
ՅՈւՆԵՍԿՕ–ն փաստահավաք առաքելություն կուղարկի Արցախ
14:01
25 Հունվարի 2021
Արցախում Ներքին գործերի նախարարություն է ստեղծվում
Արցախում Ներքին գործերի նախարարություն է ստեղծվում
12:37
25 Հունվարի 2021
Արցախում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական նոր ծրագիր
Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական փորձնական ծրագիր
10:52
25 Հունվարի 2021
Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, որոնցից մեկը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձ է. ԱԻՊԾ
Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, որոնցից մեկը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձ է
11:15
24 Հունվարի 2021
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 30 զինծառայողի աճյուն, մարմիններն անճանաչելի են. ԱԻՊԾ
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 30 զինծառայողի աճյուն, մարմիններն անճանաչելի են