435.71
4.38
404.37
+6
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը հայտնել է մի քանի հարյուր անհետ կորած զինծառայողների մասին և նշել, թե երբ կսկսվի գերիների փոխանակությունը

12:49
16 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մի քանի հարյուր անհետ կորած զինծառայողներ կան, գերիների փոխանակությունը ԼՂ հակամարտության կողմերի միջև տեղի կունենա մարմինների փոխանակումից հետո: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ընթացքում:

«Ես հիմա կոնկրետ թիվը չհրապարակեմ։ Ունենք թիվ, ցավոք, մի քանի հարյուր անհետ կորած զինվորների մասին է խոսքը։ Հույս ունենք, որ բոլորի դեպքում չէ, որ նույն եզրակացությանը կհանգենք։ Հույս ունենք, որ կգտնենք մի մասին ողջ, եթե ոչ առողջ, ապա՝ ողջ։ Օրինակ, երեկ իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, ով նախկինում համարվում էր անհետ կորած», - հայտնել է նա:

Փաշինյանը նշել է, որ քննարկվում է սգո օր հայտարարելու հարցը:

«Ես ճիշտ եմ համարում, որ այդ որոշումը կայացվի, երբ զոհվածների մարմինների հայտնաբերման գործընթացը հասցնենք ավարտին և հնարավորություն ունենանք հարգանքի տուրք մատուցել պետական մակարադակով կայացված որոշումների շրջանակում»,- նշել է վարչապետը: 

Նաև Փաշինյանն ընդգծել է, որ զոհված զինծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում հաշմանդամություն ստացած զինծառայողների:

«Կառավարությունը միջոցներ ձեռնարկում է, և մենք ունենք վստահություն, որ այդ ամեն ինչը կարվի պատշաճ մակարդակով»,- նշել է նա:

Նաև Փաշինյանը կարևորել է շփումը զոհվածների ընտանիքների անդամների և հաշմանդամություն ստացած զինծառայողների հետ, քանի որ նրանց հետագա կյանքի կազմակերպումը կարևորագույն խնդիրներից մեկն է և կառավարությունն այստեղ պետք է շատ ակտիվ դերակատարություն ունենա: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ
18:15
24 Նոյեմբերի 2023
Կապահովվի ԼՂ-ից բռնի տեղահանված տարեց, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը
Գործադիրն ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընդհանուր առմամբ 131 անձի հրատապ կեցություն և խնամք ապահովելու նպատակով