607.41
6.66
506.98
+2
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը և Միշուստինը կարևոր են համարել Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը

17:14
09 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ սա վարչապետի պաշտոնում պարոն Միշուստինի առաջին այցն է Երևան և ցավով նշել, որ այն տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողությունների պայմաններում: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում ՌԴ վարչապետը մեր երկիր կայցելի արդեն այլ պայմաններում և մթնոլորտում:

Հանդիպման սկզբում երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով ռազմական գործողությունների դադարեցման կարևորությունը:

«Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը և արդյունաբերությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վարչապետներն ընդգծել են համատեղ հեռանկարային ծրագրերի իրականացման և Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության ամրապնդման կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ քայլերին:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:49
01 Դեկտեմբերի 2020
Արցախի նախագահը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել պաշտպանության ոլորտում սպասվող փոփոխությունները
Արցախի նախագահը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել պաշտպանության ոլորտում սպասվող փոփոխությունները
20:42
01 Դեկտեմբերի 2020
Լավրովը հայտնել է «օբյեկտիվ դժվարությունների» մասին գերիների և Արցախում զոհվածների մարմինների փոխանակման գործընթացում
Լավրովը հայտնել է «օբյեկտիվ դժվարությունների»  մասին գերիների և Արցախում զոհվածների մարմինների փոխանակման գործընթացում
20:01
01 Դեկտեմբերի 2020
Հայտնի է, թե ով է վերահսկում Հայաստանն ու Արցախը կապող Լաչինի միջանցքը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով է վերահսկում Հայաստանն ու Արցախը կապող Լաչինի միջանցքը. ՎԻԴԵՈ
17:55
01 Դեկտեմբերի 2020
Արցախի նախագահը պատրաստակամություն է հայտնել Հայկ Խանումյանի հետ կիսելու երկրի կառավարման քաղաքական պատասխանատվությունը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել Հայկ Խանումյանի հետ կիսելու երկրի կառավարման քաղաքական պատասխանատվությունը
13:56
01 Դեկտեմբերի 2020
Ռեպորտաժ է հրապարակվել Հայաստանն ու Արցախը կապող Լաչինի միջանցքում տիրող իրադրության մասին (ՎԻԴԵՈ)
Ռեպորտաժ է հրապարակվել Հայաստանն ու Արցախը կապող Լաչինի միջանցքում տիրող իրադրության մասին. ՎԻԴԵՈ

13:28
01 Դեկտեմբերի 2020
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Արցախի վերականգնման մեջ ՌԴ մասնակցությունը և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Արցախի վերականգնման մեջ ՌԴ մասնակցությունը և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը
11:49
01 Դեկտեմբերի 2020
Արցախի նախագահն առաջարկել է ազգային համաձայնության իշխանություն ձևավորել
Արցախի նախագահն առաջարկել է ազգային համաձայնության իշխանություն ձևավորել
11:12
01 Դեկտեմբերի 2020
Արցախում ռուս խաղաղապահները վնասազերծել են մոտ 1 հազ. պայթուցիկ առարկա
Արցախում ռուս խաղաղապահները վնասազերծել են մոտ 1 հազ. պայթուցիկ առարկա
22:48
30 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է տեղի ունենում Բերձորում․ մեկնաբանում է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը
Ի՞նչ է տեղի ունենում Բերձորում․ մեկնաբանում է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը
17:52
30 Նոյեմբերի 2020
ՀՀ-ում նոր քրգործ է հարուցվել Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկչության ֆինանսավորման դեպքի առթիվ
ՀՀ-ում նոր քրգործ է հարուցվել Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկչության ֆինանսավորման դեպքի առթիվ
17:25
30 Նոյեմբերի 2020
«Բերձորի ինտրիգը». WarGonzo-ն ցույց է տվել էքսկլյուզիվ կադրեր Արցախից (ՎԻԴԵՈ)
«Բերձորի ինտրիգը». WarGonzo-ն ցույց է տվել էքսկլյուզիվ կադրեր Արցախից. ՎԻԴԵՈ
16:04
30 Նոյեմբերի 2020
Ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց․ Արայիկ Հարությունյան (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների մի խումբ հարազատների հետ. ՖՈՏՈ