Փաշինյան. օրակարգում երկու հարց կա.Արցախի անկախության միջազգային ճանաչումը և թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայի դատապարտումը (ՎԻԴԵՈ)

14.10.2020, 17:21
Փաշինյան. օրակարգում երկու հարց կա. Արցախի անկախության միջազգային ճանաչումը և թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայի դատապարտումը. ՎԻԴԵՈ
Փաշինյան. օրակարգում երկու հարց կա.Արցախի անկախության միջազգային ճանաչումը և թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայի դատապարտումը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր օրակարգում երկու հարց կա՝ հասնել անշրջելի հաղթանակի, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին, հայտնել է Փաշինյանն իր ուղերձի ընթացքում:

Загружается новость ... "Лево"

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը, հավատարիմ լինելով Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման տրամաբանությանը՝ վերին աստիճանի կառուցողական է լինելու ներդրվող դիվանագիտական ջանքերը արդյունավետ դարձնելու համար:

«Այս ջանքերը, սակայն, մինչեւ օրս բավարար չեն եղել թուրք-ադրբեջանաահաբեկչական խմբավորմանը սանձելու համար, որովհետեւ խնդիրը, որ այդ խմբավորումն իր առաջ դրել է ոչ միայն Ղարաբաղի հարցի լուծումն է, այլ ավանդական թուրքական ցեղասպան քաղաքականությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակելը»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, այս վճռական պահին մենք չենք ընկրկի, որովհետեւ սա ճակատագրական պատերազմ է մեր ժողովրդի համար:

«Հայ ժողովուրդն այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին եւ հասնել անշրջելի հաղթանակի, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման»,- հայտնել է Փաշինյանը:


Նրա խոսքով, այսօր հայությունը համախմբված է, քան երբևէ. հարյուր հազարավոր հայեր այս օրերին ֆինանսական, տնտեսական, լրատվական, քաղաքական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին և Արցախին:

«Սա մեր համազգային համախմբման կուլմինացիան է, և այս կուլմինացիան պետք է պսակվի մեր կոնկրետ ազգային նպատակների իրագործմամբ: Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, հայ ժողովրդին հնարավոր չէ վախեցնել, հայ ժողովրդին հնարավոր չէ հաղթել: Մենք կանգնելու ենք մինչեւ վերջ, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, եւ այդ վերջի անունն է Ազատ եւ Երջանիկ Արցախ, Ազատ եւ Երջանիկ Հայաստան»,- նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով, հիմա՝ այս վճռական պահին, մեզնից յուրաքանչյուրը, մեզնից յուրաքանչյուրը՝ ամեն ոք, պետք է կենտրոնանա այս խնդրի իրագործման վրա: Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը, Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը. ահա թե ինչը պիտի լինի մեր ջանքերի կիզակետը Սփյուռքում, թե Հայաստանում:

«Մենք մեր սուգը պետք է վեր ածենք ցասման, մեր մտավախությունները՝ վճռականության, մեր կասկածները՝ գործողության: Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք, մենք պիտի կերտենք մեր պատմությունը, ու մենք կերտում ենք մեր պատմությունը, մեր նոր էպոսը, մեր նոր հերոսամարտը, մեր նոր Սարդարապատը»,- նշել է նա:-0-