Փաշինյան. Հայաստանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը, եթե դա օգնի լուծել հակամարտությունը (ՎԻԴԵՈ)

07.10.2020, 20:50
Հայաստանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը, եթե դա օգնի լուծել հակամարտությունը և օգնի հենց հանրապետությանը. Փաշինյան
Փաշինյան. Հայաստանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը, եթե դա օգնի լուծել հակամարտությունը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը, եթե դա օգնի լուծել հակամարտությունը և օգնի հենց հանրապետությանը, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Առաջին ալիքի «Ժամանակը ցույց կտա» (Время покажет) ծրագրին տված հարցազրույցում: 

«Եթե մեր վերլուծությունը հանգեցնի նրան, որ դա կօգնի Ղարաբաղին և հարցի լուծմանը, մենք կդիմենք նման քայլի: Եթե ոչ, ապա մենք զերծ կմնանք նման որոշումից: Մենք այժմ քննարկման փուլում ենք: Իհարկե, մենք դեռ գտնում ենք, որ պետք է միջազգային հանրության առավել կառուցողական անդամ լինել», - աել է նա:-0-