Օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը․ ԱՀ ԱԻՊԾ

03.11.2020, 17:49
Թշնամական ուժերը Շահումյանի շրջանում կիրառել են РСЗО տեսակի հրթիռ․ ԱԻՊԾ
Օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը․ ԱՀ ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը։ 

Իսկ Շահումյանի շրջանում կիրառել են РСЗО տեսակի հրթիռ։ 

«Նախնական տվյալներով տուժածներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-