Նարիշկինը նշել է Ղարաբաղում սիրիացի զինյալների մասին ՌԴ հետախուզության ստույգ տվյալների աղբյուրները

06.11.2020, 13:04
Նարիշկինը նշել է Ղարաբաղում սիրիացի զինյալների մասին Ռուսաստանի ԱՀԾ-ի ստույգ տվյալների աղբյուրները
Նարիշկինը նշել է Ղարաբաղում սիրիացի զինյալների մասին ՌԴ հետախուզության ստույգ տվյալների աղբյուրները

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցության մասին ստույգ տվյալներ է ստացել Մերձավոր և Միջին Արևելքի երկրների գործընկեր հատուկ ծառայություններից, հայտնել է Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը Ռիա Նովոստիի հետ զրույցում:

Загружается новость ... "Лево"

Նարիշկինի խոսքով, ԱՀԾ-ն «ստույգ տվյալներ է ունեցել» գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում Մերձավոր Արևելքից, և, գլխավորապես, Սիրիայից:

«Այդ տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, Մերձավոր Արևելքում, միջին Արևելքում գործընկեր ծառայություններից»,- հայտնել է Նարիշկինը: -0-