Մոսկվան և Բաքուն քննարկել են Ղարաբաղի կարգավիճակը և դրա շուրջ տարածքների ազատումը. Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի հայտարարությունները (ՎԻԴԵՈ)

23.09.2020, 21:46
Մոսկվան և Բաքուն քննարկել են Ղարաբաղի կարգավիճակը և դրա շուրջ տարածքների ազատումը. Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի հայտարարությունները. ՎԻԴԵՈ
Մոսկվան և Բաքուն քննարկել են Ղարաբաղի կարգավիճակը և դրա շուրջ տարածքների ազատումը. Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի հայտարարությունները (ՎԻԴԵՈ)

 ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ներկայացրել է չորեքշաբթի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբ Գաֆարովայի հետ:

Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում, կողմերի ուշադրության կենտրոնում այլ հարցերից զատ, եղել է տարածաշրջանակային անվտանգությունը, այդ թվոմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները:

«Ադրբեջանական կողմի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման՝ նախկինում հնչեցված հիմնարար սկզբունքները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցերի լուծումը, ինչպես նաև դրա շուրջ տարածքների ազատումը: Դուք քաջատեղյակ եք այս հարցի շուրջ մեր դիրքորոշմանը, և մեծ խդնրանք՝ առաջնորդվել դրանով, ոչ թե տարբեր մեկնաբանություններով, որ տրվում են ոչ ռուսական կողմից»,- հայտնել է Զախարովան:

Իրեն ուղղված հարցին՝ ադրբեջանական լրատվամիջոցների և պետական ​​կառույցների կողմից այս հանդիպումից հետո Լավրովի հայտարարությունները վկայակոչելը կոռեկտ էր, թե ոչ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը առաջարկել է «սկզբունքորեն այդ հարցերը ուղղել այն աղբյուրներին, որտեղից եկել են այդ տեղեկությունները»՝ հավելելով, որ ինքը անգամ կանգ չի առնելու այդ հարցի վրա:

Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությանը, հայտնում են, որ Լավրովը Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացին: Լրատվամիջոցները նշում են, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը, իբր, հայտարարել է հետևյալը. «Սա է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը: Կարգավորման գործընթացում ռուսական կողմը հանդես է գալիս բռնագրաված 5 շրջանների վերադարձի, տարածքում խաղաղապահների տեղակայման և տրանսպորտային և տրանսպորտային և հաղորդակցության համակարգի վերականգնման օգտին»: Այս պահին Ադրբեջանի խորհրդարանի կայքը հասանելի չէ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: -0-